ARMAUTO

Ժամանակները փոխվում են, և այժմ փոփոխությունները տեղի են ունենում անհավանական արագությամբ։
Մեր թիմը կենտրոնացած է առաջադեմ աճի վրա և զգալի ներդրում ունի հասարակության զարգացման գործում:

ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ՝



Ձեզ այլևս հարկավոր չէ ինքներդ թաքցնել մեքենայի համարանիշները լուսանկարի վրա:

Մեր արհեստական ​​ինտելեկտը հասկանում է, թե որտեղ է գրանցման համարը լուսանկարի վրա և ինքնուրույն թաքցնում այն:

Կարիք չկա դրա վրա վատնել Ձեր ժամանակը և ջանքերը:

Մենք պատկերացնում ենք, թե որքան բարդ է այն մարդկանց համար, ովքեր չեն կարողանում վաճառել վերամբարձ կռունկ կամ ավտոբուս, քանի որ չեն կարողանում գտնել պոտենցիալ գնորդներ։

ARMAUTO.AM-ը Հայաստանում միակ ընկերությունն է շուկայում, որը կարողացել է ձեզ տրամադրել տարբեր տեսակի կոմերցիոն մեքենաների և մոտոցիկլետների մոդելների հսկայական տեսականի:

Դուք կարող եք հեշտությամբ վերբեռնել YouTube-ի տեսանյութ Ձեր հայտարարությունում՝ ավելի շատ ուշադրություն և դիտումներ հավաքելու համար:

Ընդամենը 1 կտտոցով դուք կարող եք համեմատության ցանկում ավելացնել Ձեզ հետաքրքորղ մեքենաները:

Դա թույլ կտա Ձեզ համեմատել մեքենաները միմյանց հետ և ընտրել ամենահարմար մեքենան՝ ըստ տարբեր չափանիշների:

Գների փոփոխությունները գտնելու համար այլևս հարկավոր չէ ամեն ժամ վերահսկել հայտարարությունը:

Նախ և առաջ մենք թույլ ենք տալիս մեքենան ավելացնել ընտրվածների ցուցակում, որպեսզի չկորցնեք այն բազմաթիվ հայտարարությունների մեջ:

Իսկ եթե վաճառողն իջեցնի ընտրված մեքենայի գինը, Դուք անմիջապես էլ փոստով ծանուցում կստանաք:

Մենք ավելացրել ենք սեփականատերերին և դիլերներին բաժանորդագրությունների համակարգի հիանալի առանձնահատկություն:

Օրվա կամ գիշերվա ցանկացած ժամի կարող եք դիտել ընտրված վաճառողի և/կամ ղիլերի կողմից նորանոր հայտարարությունները:

Բոլորիս զայրացնում է, երբ պետք է ամեն անգամ մեքենան փնտրելու համար որոնում կազմել հենց սկզբից:

Այլևս հարկավոր չէ դա անել՝

Մենք ունենք «Պահպանել որոնումը» կոճակ, որը կօգնի պահպանել ցանկացած չափանիշներով որոնումները անձնական հաշվում:

Բացի այդ, եթե պահպանված որոնման չափանիշներին համապատասխան նոր հայտարարություն լինի, դուք էլ փոստով ծանուցում կստանաք:

Դուք կարող եք կապվել վաճառողի հետ անմիջապես կայքի մեջ:

Վաճառողը կարող է ակնթարթորեն ստանալ Ձեր հաղորդագրությունը և անմիջապես պատասխանել դրան:

-Իսկ եթե վաճառողը/գնորդը անհանգստացնում է՞:

-Ոչինչ! Դուք ցանկացած պահի կարող եք արգելափակել նյարդայնացնող օգտատիրոջը:

Տվյալ մարդը կհայտնվի սև ցուցակում և չի տեսնի Ձեր կոնտակտային տվյալները հաղորդակցության համար:

Մեր նպատակն է զարգացնել ՏՏ ոլորտը Հայաստանում։

Եվ փողն այս նպատակի համար գլխավորը չէ:

Հետևաբար, համեմատելով մեզ մեր մրցակիցների հետ, մենք կարող ենք հպարտությամբ ասել.

Մեր գներն ամենաշահավետն են:

Այժմ յուրաքանչյուր վաճառող կունենա իր սեփական վարկանիշը:

Յուրաքանչյուր օգտատեր կարող է գնահատել վաճառողին, որպեսզի մյուս գնորդները վստահ լինեն տյվալ մարդու հետ գործարք կատարելուց:

Այժմ ձեզ հարկավոր չէ մի քանի լեզուներով նկարագրություն գրել հայտարարության մասին՝ ավելի շատ գնորդներ գրավելու համար:

Հայտարարության դիտումների շրջանակը մեծացնելու համար մենք իրականացրել ենք հայտարարության նկարագրության թարգմանությունը ռուսերեն:

Հայերեն չխոսող գնորդը կկարողանա առանց խնդիրների հասկանալ ձեր հայտարարության նրբությունները և կապ հաստատել Ձեզ հետ՝ քննարկելու գնման մանրամասները:

Մեր կայքը հասանելի է բոլորին ոչ միայն հայերեն, այլ նաև ռուսերեն և անգլերեն:

Դուք խնդիրներ ունե՞ք Ձեր դրամապանակը համալրելու հարցում: Թե՞ խնդիրներ ունեք կայքի օգտագործման հետ:

Մեր պատասխանատու ադմինիսրտացիան արագ կլուծի բոլոր հարցերը: Պարզապես պետք է գրել մեզ ձևաթղթի միջոցով կամ անմիջապես գրել չատում: