mcyandex
magazine cover

Ավտոմեքենան Լենինգրադյան փողոցում բախվել է ծառին․ կա մեկ զոհ և մեկ տուժած

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 14-ին, ժամը 20։43-ին տեղեկություն է ստացվել, որ Լենինգրադյան փողոցում՝ «Եվրոպա-Վերսալ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնո

Ինչպես «ArmAuto.am»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ս․, ծնված 1991 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին․ առկա է վառելիքի արտահոսք։

Ըստ աղբյուրի՝ շտապօգնության աշխատակիցները տեղում արձանագրել են ուղևոր Յ․ Խ․-ի (ծնված 1992թ.) մահը, իսկ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհաի լվացման աշխատանքներ:

Comments

Artashes

Ինչու՞ այդքան արագ վարել, սարսափելի է

15 Окт 2023 23:57

Leave a comment