mcyandex
magazine cover

Չի համապատասխանում ՌԴ շահերին. Պետդուման անժամկետ հետաձգել է ՀՀ վարորդական իրավունքի ճանաչման օրինագիծը

ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել ՀՀ քաղաքացիների ազգային վարորդական իրավունքների ճանաչման օրինագծի քննարկումը նրանց կողմից ձեռներեցային կամ աշխատանքային գործունեություն իրակաացնելիս։

Այս մասին տեղեկացրել է ՌԴ խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք. չկա ռուսերենի կարգավիճակ, վերջին որոշումներն ուղղված չեն հարաբերությունների զարգացմանն այս ոլորտում»,- մեջբերել է մամուլի ծառայությունը խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի խոսքերը։

 

Նա պարզաբանել է, որ փաստացի այդ օրինագծով ենթադրվում է Հայաստանին տալ լրացուցիչ արտոնություններ, չնայած հանրապետության ղեկավարությունը, պատգամավորները, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսերենի կարգավիճակի ամրապնդման համար։ Հենց այս հիման վրա է ՌԴ-ն թույլ տալիս օգտագործել այլ երկրների ազգային վարորդական իրավունքները ՌԴ տարածքում։

«Մենք նման որոշումներ ընդունել ենք Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի համար, քանի որ ռուսերենը նրանց մոտ ամրագրված է սահմանադրականորեն»,- նշել է Վոլոդինը։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ մտցվել էր 2022թ. ապրիլին, ընդունվել նույն թվականի հունիսին։

Օրինագծի դիտարկումը դադարեցնելու առաջարկով հանդես է եկել տրանսպորտի կոմիտեի եւ տրանսպորտային զարգացման կառույցի ղեկավար Եվգենի Մոսկվիչովը։ Նրա կարծիքով՝ նախաձեռնությունը ներկայում չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

Վոլոդինն իր հերթին հանձնարարել է Պետդումայի պրոֆիլային կոմիտեներին հարցը մշակել եւ առաջարկել հետագա քայլերը։

Comments

It's empty here for now...

Leave a comment