mcyandex
magazine cover

Հայաստանի քաղաքացիները փետրվարի 1-ից կկարողանան ԱՄԷ այցելել առանց վիզայի

Հետևաբար, սկսած 2024թ. փետրվարի 1-ից ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել, դուրս գալ և տարանցել ԱՄԷ տարածքով առանց մուտքի վիզայի և վճարի։

«ArmAuto.AM»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ 

 

ՀՀ քաղաքացու անձնագիրը պետք է վավերական լինի նվազագույնը 6 ամիս՝ հաշված ԱՄԷ ժամանելու օրվանից։
ՀՀ քաղաքացիներին թույլատրվելու է գտնվել Արաբական Միացյալ էմիրությունների տարածքում առավելագույնը 90 օր ժամկետով՝ յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածում։

 

անոթագրություն. Անձնագրի վավերականությունը վերաբերվում է անձնագրի 2-րդ (հայերեն) և 3-րդ (անգլերեն) էջերում նշված վավերականության ժամկետին, այլ ոչ անձնագրի 4-րդ էջում նշվող՝ օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշումին (կլոր կնիք), որը սկսած 2024թ. հունվարի 1-ից այևս չի կիրառվում և պարտադիր չէ (մանրամասները տե՛ս հետևյալ հղումով. www.mfa.am/hy/2024)։

Comments

It's empty here for now...

Leave a comment