mcyandex
magazine cover

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով

Հայաստանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 19-ին՝ շրջանների զգալի մասում, 17-ի ցերեկը, 18-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև, առանձին շրջաններում՝ նաև ամպրոպ։

«ArmAuto.AM»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է ուժգնացում 16-19մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 15-ի ցերեկը, 17-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին, 18-19-ին սպասվում է անձրև, 16-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-18մ/վրկ արագությամբ։

Comments

It's empty here for now...

Leave a comment